October.
• (սեռ. -ի) «մարտից հաշ-ուած ութերորդ ամիսը» (ըստ լատինական տումարի) Եւս. քր. Երզն. մտթ. գրուած է նաև ոկտոբռ, սեռ. ոկտոբռի Սոկր. 196, ոկ-տոմբր Սոկր. 639, ոկտոմբրի Սոկր. 310, 670. նոր բառեր են հոկտեմբերեան, հոկ-տեմբերիկ։
• = Յն. ὄϰτώβριος, որ փոխառեալ է լտ. october հոմանիշից. բուն նշանակում է «ութերորդ ամիս» և կազմուած է լտ. octo «ութը» բառից. տարածուած է բոլոր եւրո-պական և այլ լեզուների մէջ. ինչ. գերմ. Ok-tober, ֆրանս. octobre, իտալ. ottobre, ռուս. вктябрь ևն. հայ բառը այսպէ՛ս է ձևափո-խուած, ազդեցութեամբ սեպտեմբեր, նոյեմ-բեր և դեկտեմբեր բառերի. հմմտ. վրաց. ოკტომბერი ոկտոմբերի՝ որ նոյն ամսա-նունների ազդեցութեամբ ստացել է աւելորո մ ձայնը։-Հիւբշ. 367։
• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։
• ԳՒՌ.-Գրականից փոխառութեամբ կայ նաև գաւառականներում. ինչ. Ննխ. հօգդէմ-փէր, Պլ. հօքդէմփէր, Ղրբ. հօկտէմբէր ևն։